Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 
  • Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    17.12.2013| 16:48
    ՌԴ Արզամաս քաղաքում հայտնի հայկական «Նոյ» սրճարանը գնել է ռուս գործարար Անատոլի Ստրոգանովը` սրճարանի վրա հարձակումները կանգնեցնելու համար: Նման լուր են այսօր հրապարակել ռուսական կայքերը: Դեկտեմբերի 7-ին Արզամասի` հայերին պատկանող «Очаг» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում սպանվել է 26-ամյա ռուս երիտասարդը, հակահայ տրամադրություները դեռ չեն մարել: Իրավապահները ձերբակալել են երեք հոգու, չորրորդը հետախուզման մեջ է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում տարօրինակորեն չեն նշվում կասկածյալների անուններն ու ազգությունը, թեև ասվում է, որ տեղացիների հարձակումների պատճառով հայերը վախենում են տնից դուրս գալ:
  • ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

    ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

    17.12.2013| 16:21
    Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ։ Հայաստանի 21 կազմակերպությունները դեմ են այդ փոփոխությանը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, հայկական կազմակերպությունները միավորվել են և ՄԱԿ-ին նամակ-բողոքներ ներկայացրել: Նրանք պահանջում են ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարել:
  • Զինակոչիկների ծնողները բողոքում են օրենքում կատարված նոր փոփոխություններից

    Զինակոչիկների ծնողները բողոքում են օրենքում կատարված նոր փոփոխություններից

    17.12.2013| 15:04
    Այսօր «Զարկերակ» ակումբում «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, ամփոփելով 2013 թվականը, նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում զինվորների ծնողներից: Դրանք հիմնականում կապված են օրենքներում տեղի ունեցող փոփոխությունների հետ, իսկ անհանգստության միակ պատճառը տեղեկատվության պակասն է: Ըստ բանախոսի, նոր օրենքով, մաշկային մի քանի հիվանդության դեպքում ևս զորակոչիկները զորակոչվում են:
  • Սպասում ենք Լևոնի վերադարձին

    Սպասում ենք Լևոնի վերադարձին

    17.12.2013| 14:54
    Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ութ մլն դրամ է փոխանցել արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար: Լևոն Խեչոյանը բուժման նպատակով հոկտեմբերին մեկնել էր Գերմանիա, որտեղ էլ վերջին օրերին, վիրահատությունից հետո, նրա առողջական վիճակը վատացել է:
  • ԱԺ չորս կուսակցությունների բողոքն արդեն ՍԴ-ում է

    ԱԺ չորս կուսակցությունների բողոքն արդեն ՍԴ-ում է

    17.12.2013| 14:48
    Այսօր ԱԺ չորս խմբակցությունները` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ, «Ազատության» հրապարակից բողոքի երթ են կազմակերպել դեպի Սահմանադրական դատարան, որտեղ ընթերցել են իրենց հայտարարությունը` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Մինչ ՍԴ գնալը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերստին իրենց մտահոգություններն են ներկայացրել և հորդորել ՍԴ-ին կանգնել քաղաքացու կողքին:
  • ՈՒղեվարձը բարձրացնելուց առաջ քաղաքապետը  թող երթուղայիններով պտույտ մը տա

    ՈՒղեվարձը բարձրացնելուց առաջ քաղաքապետը թող երթուղայիններով պտույտ մը տա

    17.12.2013| 13:49
    Առավոտ 8-ին դուրս եկա տնից` շտապ տեղ պետք է գնայի: Նստեցի սառը «0» համարը: Ավելի ճիշտ` կռացած կանգնեցի, քանի որ նստատեղերը զբաղված էին, մի 6-7 հոգի էլ կիսակռացած իրար վրա էին ընկնում: Հիշեցի պատերազմի ժամանակները, երբ անպատուհան ու աննստարան ու սառը «Երազով» Ավանից ցած էի իջնում` առանց պատկերացում ունենալու, թե ճանապարհի որ հատվածն եմ հասել:
  • ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

    ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

    17.12.2013| 13:01
    ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը Սիրիային օգնություն է տրամադրել: Այն Սիրիա է հասցրել 40 տոննա բեռ: Այսպիսի օգնություն ուղարկվում է առաջին անգամ:
  • Հային Վրաստանում թալանել են

    Հային Վրաստանում թալանել են

    17.12.2013| 12:03
    Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել: Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այս երկրի տարածքում: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին:
  • Ի շահ ազգային  փոքրամասնությունների

    Ի շահ ազգային փոքրամասնությունների

    17.12.2013| 11:46
    ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք»:
  • Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

    Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

    17.12.2013| 00:35
    Հարգելի պարոն Սարգսյան, ես գրել եմ Ձեզ մի շարք դիմումներ, բայց, ավաղ, դրանք երբեք Ձեզ չեն հասել, քանի որ դրանցով զբաղվում է Ձեր հատուկ ծառայությունը` Հ. Հովսեփյանի ղեկավարությամբ, իսկ նրանք Ձեզ ոչինչ գոնե բանավոր չեն զեկուցում, թե ինչ է կատարվում Հայաստանի դատաիրավական համակարգում, ինչպես են թաքցնում քննչական վարչության կոպիտ սխալները, ամբողջովին ստերի վրա հիմնված, ծեծելով կորզում ցուցմունքները։